Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. Factor.am

10 Հունիս, 2019 15:33
Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. Factor.am

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասյօր հրավիրված ասուլիսին ասաց, որ Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժնում օրը 16-17 ժամ ինսուլին է ստանում, 24 ժամ արհեստական շնչառության տակ է՝ կամ քթի միջոցով, կամ բերանի։ Ահավասիկ մենք դասական խոշտանգման և նրա նկատմամբ հաշվեհարդարի հետ գործ ունենք»։

Լևոն Բաղդասարյանն ասում է, որ Մանվել Գրիգորյանի գործով ներպետական ատյաններում տեղաշարժ չկա, միայն ՄԻԵԴ դիմելուց հետո են անձին տեղափոխում քաղաքացիական հիվանդանոց․ «Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց» պնդելով, որ այնտեղ կան բավարար պայմաններ, դա այն դեպքում, երբ կառավարությունը վերցրել էր պարտավորություն, որ վերջինս քաղաքացիական հիվանդանոցում բուժումը կստանա։ Էլի ներքին ատյաններում և մամուլում բարձրաձայնեցին, բայց էլի արդյունք չստանալով, դիմեցինք ՄԻԵԴ, որտեղ կայացվեց համատասխան որոշում՝ անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, խոշտանգման մասին մեր դիմումն էլ որոշվեց լսել առաջնահերթության կարգով»։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին