Կարևոր իրադարձություններ

Շենավանի համայնքապետ է ընտրվել գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչը

10 Հունիս, 2019 10:48
Շենավանի համայնքապետ է ընտրվել գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչը

Լոռու մարզի Շենավան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 350 հոգուց ընտրություններին մասնակցել է 216 մարդ։ 

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Դունամալյանն ստացել է 64 ձայն: Նրան հաղթել է գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը՝ ստանալով 104 քվե:

Մյուս թեկնածուն՝ Նարեկ Աբրահամյանը ստացել է 45 ձայն:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, ընտրատեղամասերի փակման ժամը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 32 հազ. 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։

 

Լրահոս

Դիտել ավելին