Կարևոր իրադարձություններ

Ղազախստանում ընտրությունների օրը 500 մարդ է ձերբակալվել

09 Հունիս, 2019 22:48
Ղազախստանում ընտրությունների օրը 500 մարդ է ձերբակալվել

Ղազախստանում այսօր անցկացվում են նախագահի արտահերթ ընտրություններ: Դրանք անցկացվում են երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից ու ժամանակավոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նշանակումից հետո: Նպատակն է «լիարժեք» նոր նախագահ ընտրել:

 Բայց չնայած ոստիկանությունն օրվա ընթացքում զեկուցել է հանգիստ իրավիճակի, առանց խախտումների անցկացվող ընտրությունների մասին, բայց երկրում ավելի քան 500 մարդ է ձերբակալվել: Պատճառը հենց ընտրությունների օրով անցկացվող ցույցերն են եղել, որոնք իշխանությունները չէին արտոնել:

«Փողոցում իրավիճակն ապակայունացնելու փորձեր են եղել՝ չարտոնված ցույցերի անցկացման ձևով: Ոստիկանություն է տարվել 500 մարդ»,- ընտրական օրվա ավարտին զեկուցել է երկրի ոստիկանության պետը:

Նույն ցույցերի ժամանակ տուժել են նաև ոստիկաններ: Առնվազն երեք ոստիկանի վիրավորման մասին զեկուցել է ոստիկանությունը. նրանք մասնավորապես աչքերի վնասվածքներ են ստացել ցուցարարների կողմից պղպեղի փոշու գրոծադրման պատճառով:

Այս պահին ընտրատեղամասերը Ղազախստանում արդեն փակվել են: Ընտրողների մասնակցությունը քվեարկությանը կազմել է մոտ 80 տոկոս:

 Ընտրություններին գրանցվել էր 7 թեկնածու, որոնց թվում էր նաև Ղազախստանը 30 տարի ղեկավարած Նազարբաևի ժառանգորդը՝ գործող նախագահ Տոկաևը: Նրա հաղթանակը, ըստ էության, կասկածի տեղիք չի տալիս: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊհ ներկայացուցիչները հայտնել են, որ չեն եղել համակարգային ընտրախախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:
 

Լրահոս

Դիտել ավելին