Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին մարտական նռնակ է նետել Վեդիի քաղաքապետարան. ոստիկանները հայտնաբերել են նրան. Shamshyan.com

09 Հունիս, 2019 18:45
Քաղաքացին մարտական նռնակ է նետել Վեդիի քաղաքապետարան. ոստիկանները հայտնաբերել են նրան. Shamshyan.com

Հունիսի 9-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ գիշերը Արարատի մարզում ժամանակավորապես բնակվող 57-ամյա Պետիկ Ամիրխանովը Վեդու քաղաքապետարանում մարտական նռնակ է պայթեցրել:

 Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները տաք հետքերով Պ. Ամիրխանովին հայտնաբերել են Վեդի քաղաքից, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ գիշերը մարտական նռնակը ինքն է նետել Վեդիի քաղաքապետարանում գործող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ներսը՝ ապակին կոտրելուց հետո:

Պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ներսի գույքը ամբողջովին վնասվել է: Նշված շենքում տեղակայված է Արարատի մարզի դատախազության Վեդու նստավայրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդիի սպասարկման գրասենյակը, Արտաշատի տարածքային հարկային տեսչության Արարատի տարածքային բաժինը, Վեդու հաշվապահական հաշվառման գրասենյակը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 25-րդ բաժինը և մի քանի կառույցներ: Տեղի ունեցած պայթյունի մասին Արարատի ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրել է քաղաքապետարանի պարետը:

 Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
 

Լրահոս

Դիտել ավելին