Կարևոր իրադարձություններ

Փրկարարները Չարենցավանի ջրավազանից դուրս են բերել ջրահեղձված քաղաքացու դին

09 Հունիս, 2019 18:05
Փրկարարները Չարենցավանի  ջրավազանից դուրս են բերել ջրահեղձված քաղաքացու դին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 9-ին, ժամը 11:35-ին  տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում՝ ջրավազանում, քաղաքացու դի է նկատվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից՝ փրկարարները ջրավազանից դուրս են բերել Ա.Յ.-ի (ծնված 1968 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին