Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Հասարակական կարգը խախտելու, «Տոյոտայով» «դրիֆտ» անելու համար 2 քաղաքացի բերման է ենթարկվել

09 Հունիս, 2019 17:01
Հասարակական կարգը խախտելու, «Տոյոտայով» «դրիֆտ» անելու համար 2 քաղաքացի բերման է ենթարկվել

Հունիսի 8-ին՝ ժամը 2-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Էրեբունի և Նոր-Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկից «Տոյոտա» մեքենայով, խուլիգանության կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Վարդենիկ գյուղի բնակիչ, 24-այմա վարորդին և 28-ամյա Շատջրեք գյուղի բնակիչ ուղևորին:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ըստ նախնական տվյալների`նրանք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ և նշված մեքենայով տևական ժամանակ իրականացրել են, այսպես ասած, դրիֆտ՝ խոչնդոտելով երթևեկությանը:

Նախապատրաստվում են նյութեր։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին