Կարևոր իրադարձություններ

Որ համայնքներն ամենաակտիվն ու ամենապասիվը մասնակցում ընտրություններին

09 Հունիս, 2019 16:53
Որ համայնքներն ամենաակտիվն ու ամենապասիվը մասնակցում ընտրություններին

Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 11։00-ի դրությամբ, կազմել է 10, 46 տոկոս կամ 7 671 ընտրող: Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Շենավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 350 ընտրողների 24,57 տոկոսը, նվազագույնը՝ Լեռնավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 1 199 ընտրողների 1, 67 տոկոսը։ Աբովյանում, որտեղ ընթանում են քաղաքապետի ընտրություններ, իր քվեն տվել է 44 հազար 519 ընտրողների 10,52 տոկոսը։ Այս մասին տեղեկացանք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։ 

 

Լրահոս

Դիտել ավելին