Կարևոր իրադարձություններ

Մեքենան բախվել է էլեկտրասյանն ու վնասել գազի խողովակը. կան վիրավորներ

09 Հունիս, 2019 14:54
Մեքենան բախվել է էլեկտրասյանն ու վնասել գազի խողովակը. կան վիրավորներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 03:25-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Արամ Գումաշյանը Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 66/1 տան և Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե էլեկտրասյանը: 

Բախման հետևանքով էլեկտրասյունը հիմքից պոկվել է, իսկ վարորդն էլ առաջ ընթանալով՝ բախվել է գազատար խողովակին, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել գազի արտահոսք: Տապալված էլեկտրասյունը փակել է ճանապարհը և երթևեկությունը դարձել է անանցնելի: Հրշեջներն ու «Գազպրոմ-Արմենիայի» աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը, իսկ էլեկտրացանցի ծառայողներն էլ հոսանքազրկել են մի ամբողջ թաղամաս, քանի որ էկելտրասյան տապալման հետևանքով նաև էլեկտրալարերն են պոկվել: 

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 

ՃՈ կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: 

 

Լրահոս

Դիտել ավելին