Կարևոր իրադարձություններ

Դատապարտում եմ նման ստոր, զազրելի արարքը. Աբովյանի գործող քաղաքապետը՝ երեկվա միջադեպի մասին

09 Հունիս, 2019 12:33
Դատապարտում եմ նման ստոր, զազրելի արարքը. Աբովյանի գործող քաղաքապետը՝ երեկվա միջադեպի մասին

Աբովյանի ներկայիս քաղաքապետ,քաղաքապետի թեկնածու Վահագն Գրիգորյանը քիչ առաջ իր քաղաքցիական պարտքը կատարեց 29/10 ընտրատեղամասում։ Նա քվեարկության էր եկել դստեր հետ:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ինքը քվեարկել է հանուն Աբովյանի շարունակական զարգացման:

Անդրադառնալով հունիսի 8-ին Աբովյանում ՔՊ թեկնածուի շտաբներից մեկի պետի հետ կապված միջադեպին՝ Գևորգյանը դատապարտեց այն և ընդգծեց, որ իրենց ձեռնտու չէր ընտրություններից մեկ օր առաջ նման միջադեպի գրանցումը:

«Ինքս դատապարտում եմ նման ստոր, զազրելի արարքը, համենայն դեպս գնահատականը կտան իրավապահները, կարծում եմ նորմալ, խոհեմ ցանկացած մարդ դատապարտում է նման արարքը»,-ասաց նա:

Արձագանքելով ԲՀԿ-ի աջակցության մասին լուրերին՝ Վահագն Գևորգյանը նշեց, որ երեբևէ կուսակցական չի եղել և այժմ էլ առաջադրվում է որպես անկուսակցական:

 

Լրահոս

Դիտել ավելին