Կարևոր իրադարձություններ

Հարավային Օսիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

09 Հունիս, 2019 12:31
Հարավային Օսիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Այսօր Հարավային Օսիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ Ինչպես հաղորդում է Sputnik գործակալության հարավօսեթական տարբերակը, քվեարկությունը մեկնարկել է ժամանակին՝ առանց միջադեպերի։ 

Ընտրություններ կանցկացվեն 77 ընտրատեղամասերում, որոնցից 73-ը կգործեն Հարավային Օսիայի տարածքում, 1-ը՝ Մոսկվայում, 2-ը՝ Հյուսիսային Օսիայի հյուպատոսարանի տարածքում և 1-ը՝ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում։ 

Հարավային Օսիայի իշխանություններն անվտանգության միջոցառումների շրջանակում ժամանակավորապես փակել են Վրաստանի հետ սահմանը։

Ընտրություններին կմասնակցի 98 պատգամավոր 17 միամանդատ օկրուգից: Թեկնածուներից 60-ն առաջադրվել են կուսակցությունների կողմից։

 

Լրահոս

Դիտել ավելին