Կարևոր իրադարձություններ

Մահացել է Հիլարի Քլինթոնի եղբայրը

09 Հունիս, 2019 11:55
Մահացել է Հիլարի Քլինթոնի եղբայրը

Կյանքի 66-րդ տարում վախճանվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի եղբայրը՝ Թոնի Ռոդհեմը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է թվիթերյան իր էջում։ 

«Անցած գիշեր կյանքից հեռացավ իմ եղբայր Թոնին։ Դժվար է խոսքեր գտնել, նրա մասին հիշողություններն այսօր հեղեղում են իմ միտքը»,- գրել է Քլինթոնը։

Նա հավելել է, որ իր եղբայրը կնոջ և երեխաների համար մեծահոգի ամուսին և հայր է եղել՝ ընդգծելով, որ շատ կկարոտի նրան։

Թոնի Ռոդհեմը տարբեր ժամանակներում աշխատել է որպես բանտապահ, մասնավոր խուզարկու, ապահովագրական գործակալ, ինչպես նաև զբաղվել է բիզնեսով։ ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի պաշտոնավարման օրոք Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի անդամ է դարձել։

 

Լրահոս

Դիտել ավելին