Կարևոր իրադարձություններ

Աբովյանում այսօր քաղաքապետ են ընտրում

09 Հունիս, 2019 10:11
Աբովյանում այսօր քաղաքապետ են ընտրում

Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ են: Վաղ առավոտից բացվել են ընտրատեղամասերը, մարդիկ գնում են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու:

Աբովյանում կա 27 տեղամաս։ Ընտրողների թիվը 44 600 է: Ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու։

Քարոզարշավի ընթացքում պայքարն առավելապես ընթացել է թեկնածուներից երկուսի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանի, ով Կոտայքի մարզպետարանի ֆինանսական ու Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն է ու գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջև:

Իշխող թեկնածուին աջակցելու համար օրերս Աբովյանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը արձակուրդ է վերցրել՝ իրենց թեկնածուին օգնելու համար:

Գործող քաղաքապետն էլ կարծում է, որ մարդիկ իր պաշտոնավարման ընթացքից գոհ են: Մյուս թեկնածուներն են՝ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության ևս 22 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

 

Լրահոս

Դիտել ավելին