Կարևոր իրադարձություններ

Հաղպատի վանական համալիրի տարածքում այրվել է կացարանի մի մասը՝ 675 քմ և գույք՝ մոտ 375 քմ (տեսանյութ)

09 Հունիս, 2019 10:11
Հաղպատի վանական համալիրի տարածքում այրվել է կացարանի մի մասը՝ 675 քմ և գույք՝ մոտ 375 քմ (տեսանյութ)

Հունիսի 8-ին, ժամը 19։01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրի տարածքում գտնվող մեկհարկանի շինությունում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին: Այրվել է վանական համալիրի կացարանի (675 քմ) մի մասը` գույքով (մոտ 375 քմ):

 

 

Լրահոս

Դիտել ավելին