Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ներառվել է երկրների եռյակում, որոնց քաղաքացիներն ամենից հաճախ Վրաստան են մեկնում

08 Հունիս, 2019 23:35
Հայաստանը ներառվել է երկրների եռյակում, որոնց քաղաքացիներն ամենից հաճախ Վրաստան են մեկնում

Հայաստանը ներառվել է երկրների եռյակում, որոնց քաղաքացիներն ամենից հաճախ Վրաստան են մեկնում, հաղորդում է Sputnik-georgia.ru-ն:

Համաձայն հրապարակված ինֆոգրաֆիկայի՝ 2019 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիները Վրաստան են այցելել 425 412 անգամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ այդ ցուցանիշն աճել է 1,3%-ով:

Առաջին տեղում է Ռուսաստանը: Այս տարվա վերոնշյալ ժամանակահատվածում ռուսաստանցիները Վրաստան են այցելել 539 432 անգամ, անցած տարվա հետ համեմատած՝ այդ ցուցանիշն աճել է 31,4%-ով:

Երկրորդ տեղում է Ադրբեջանը, որի քաղաքացիները Վրաստան են այցելել 497 937 անգամ:

Ցուցակում են նաեւ Թուրքիան եւ Ուկրաինան:

 

Լրահոս

Դիտել ավելին