Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

74 մլն դրամ աղքատ բյուջեից․ Գյումրիի ավագանին պատրաստվում է հերթական նիստին. Factor.am

08 Հունիս, 2019 21:15
74 մլն դրամ աղքատ բյուջեից․ Գյումրիի ավագանին պատրաստվում է հերթական նիստին. Factor.am

Հունիսի 12-ին կայանալու է Գյումրիի ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ներառված է 22 հարց, որոնցում հատկապես աչքի են զարնում դրամական հատկացումների վերաբերյալ նախագծերը։ Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ Մասնավորապես, նախատեսվում է «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության և Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար հատկացնել  8 մլն դրամ, որից 3 մլն 615․000 դրամը՝ մեքենաների ու սարքավորումների վարձակալության, 1 մլն 200․000-ը՝ ծառայությունների մատուցման, 1 մլն -ը հրավառության, 50․000 դրամը՝ կազմակերպչական կազմի, 950․000 դրամը՝ մենակատարների, 750․000 դրամը համույթների, 50․000 դրամը՝ նվագախմբերի, 125․000 դրամը՝ վարողների ու լուսանկարիչների և 260․000 դրամը՝ ապրանքների ձեռքբերման համար։ 3 մլն 700․000 դրամ էլ Գյումրիի ավագանին պատրաստվում է տրամադրել համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավարտական խմբերի և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար՝ դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով:

Այսպիսով, նախատեսվում է օգնել 1000 երեխայի։ Ջեռուցման համակարգերի տեղադրման և շենքի բակային փայտե պատշգամբի վերանորոգման համար «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահին որպես նվիրատվություն հատկացվելու է 7 մլն դրամ։ 1 մլն 514․000 դրամ էլ նախատեսվում է հատկացնել «Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնին»՝ կրկին ջեռուցման համակարգերի ձեռքբերման, բեմի նորոգման և նոր գույքի գնման նպատակով։

Լոկալ ջեռուցման անցկացման, գազի անվտանգության ազդանշանային սարքեր տեղադրելու համար Գյումրիի «Ծիածան» և «Լիանա»  մանկապարտեզներին հատակցվելու է 1 մլն 511․000 դրամ, որից 211․000՝ «Ծիածանին»-ին, 1մլն 300․000-ը՝ «Լիանա»-ին։ Առավել մեծ գումարային հատկացում՝  9 մլն 975․000 դրամ տրամադրվելու է Գյումրիի հավաքական թիմերին՝ Համահայկական 7-րդ խաղերին պատշաճ մակարդակով հանդես գալու համար։ Գյումրիի 9 կազմակերպությունների, որպես սուբսիդիա նախատեսվում է հատկացնել 6 մլն 742 հազար դրամ՝ գործուղման, միջոցառումների, աշակերտների ավարտական վկայականների ձեռքբերման, ընթացիկ վերանորոգման  և անհրաժեշտ այլ ծախսերի համար։

Ցանկում ընդգրկված են հիմնականում երաժշտական դպրոցներ ու մարզադպրոցներ։ Գյումրիի աղքատ բյուջեից բավական մեծ գումար՝ 26 մլն դրամ, որպես սուբսիդիա նախատեսվում է հատկացնել 16 համատիրությունների, իրենց սպասարկման տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար։ Միայն 5 մլն դրամ նախատեսվում է «Գյումրի Կենտրոն» համատիրության  համար։ 1մլն 500․000 դրամ էլ կհատկացվի 150 սոցիալապես անապահով մարդկանց, յուրաքանչյուրին 10․000 դրամ։

«Շիրակի պատմամշակութային ժառանգությունը, Հայագիտական արդի հիմնահարցեր» 10-րդ միջազգային գիտաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով հատկացվելու է  1 մլն 217 ․500  դրամ։ Իսկ ահա 2018 թվականի ընթացքում աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնություններում չեմպիոններ և մրցանակակիրներ պատրաստած գյումրեցի մարզիչներին նախատեսվում է շնորհել դրամական պարգևներ՝ 6 մլն 708.000  դրամի չափով։ Ընդհանուր առմամբ, ամբողջ հատկացվելիք գումարը կազմում է մոտ 74 մլն դրամ։ Նշենք, որ Գյումրիի 2019թ-ի բյուջեն 3 մլրդ 584 մլն 873 հազար դրամ է։


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին