Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդը փառաբանել է նախնիների զավթողական քաղաքականությունը

08 Հունիս, 2019 19:48
Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդը փառաբանել է նախնիների զավթողական քաղաքականությունը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Կարսի նահանգային վարչության ղեկավար Ադեմ Չալքընը սոցցանցում գրառում է արել. «Կարսը իսլամ է, Կարսը Թուրքիա է»:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Չալքընը փառաբանել է նախնիների նվաճողական քաղաքականությունը, Անի քաղաքի բռնազավթումը հայերից:

«Հերոսական Կարսը իր ոգին ստացել է Անիի նվաճող Ալփարսլան սուլթանից, իսկ կեցվածքը` Կովկասյան լեռնաշխարհից»,- ասվում է գրառման մեջ:

Նա գրել է, որ Կարսը իսլամ է և Կարսը Թուրքիա: Ըստ նրա՝ թուրքերը գիտեն համախմբվել Կարսի բերդի պես և դիմակայել «հայկական քամուն»:

 

Լրահոս

Դիտել ավելին