Կարևոր իրադարձություններ

Դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը ԶԼՄ-ներով արգելվում է. իրազեկում

08 Հունիս, 2019 19:10
Հեղինակ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը ԶԼՄ-ներով արգելվում է. իրազեկում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է ներկայացրել «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ.

 ««Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում

է․
Դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվամիջոցներով արգելվում
է:
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը խախտելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի
47.10-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով նախատեսված է տուգանք` տեղեկատվությունը տարածող ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող` ՀՀ կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվություան միջոցներ։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ օրենսդրական պահանջների խախտումներից»:

 

Լրահոս

Դիտել ավելին