Կարևոր իրադարձություններ

«Որոշեցինք միայնակ մասնակցել ընտրություններին». Միխեիլ Սաակաշվիլի (տեսանյութ)

08 Հունիս, 2019 18:50
«Որոշեցինք միայնակ մասնակցել ընտրություններին». Միխեիլ Սաակաշվիլի (տեսանյութ)

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը որոշել է միայնակ մասնակցել Ուկրաինայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան եթերում:

«Նայելով այս հին քաղաքական գործիչներին, այս հին կուսակցություններին, որոնց մեծ մասի հեղինակությունն ավելի է ընկել, քան մեկուկես տարի առաջ էր, եկանք եզրակացության, որ ընտրություններին պետք է մասնակցել ինքնուրույն»,- նշել է Սաակաշվիլին:

 Հիշեցնենք, որ Սաակաշվիլին հրաժարվել էր Վիտալի Կլիչկոյի առաջարկից, այն է՝ ղեկավարել «Удар» կուսակցությունն ու այդ կուսակցության ցուցակով մասնակցել Ռադայի ընտրություններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին