Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում անցած ուրբաթն այս տարվա ամենաշոգ օրն է դարձել

08 Հունիս, 2019 18:20
Մոսկվայում անցած ուրբաթն այս տարվա ամենաշոգ օրն է դարձել

Մոսկվայում անցած ուրբաթն այս տարեսկզբից ի վեր ամենաշոգ օրն է դարձել. ՌԴ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հասել է +31 աստիճանի: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է «Ֆոբոս» եղանակային կանխատեսումների կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը:

 «Օդի առավելագույն ջերմաստիճանը երեկ կազմել է +30,9 աստիճան, սա այս տարի առաջին +30-ն է Մոսկվայում»,- ասել է Լեուսը: 

Նա հավելել է, որ շաբաթ Մոսկվայում սպասվում է գրեթե նույնքան ջերմաստիճան՝ 30-32 աստիճան տաքություն:

 

Լրահոս

Դիտել ավելին