Կարևոր իրադարձություններ

Ես չեմ եկել նրա համար, որ բոլորն ուրախ լինեն. Արմեն Սարգսյանը՝ Փաշինյանի հետ հարաբերությունների և ՀՀԿ-ի դժգոհությունների մասին. Առավոտ

08 Հունիս, 2019 15:06
Ես չեմ եկել նրա համար, որ բոլորն ուրախ լինեն. Արմեն Սարգսյանը՝ Փաշինյանի հետ հարաբերությունների և ՀՀԿ-ի դժգոհությունների մասին.  Առավոտ

«Մենք վարչապետի հետ ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ»,-հարցին՝ արդյոք իր գործողությունները համաձայնեցվա՞ծ են վարչապետի աշխատանքի հետ, Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողովին» լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Aravot.am-ի հարցը՝ ինչո՞ւ որոշում կայացրեց ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել Վահե Գրիգորյանին, քանի որ շատերը կարծում են, որ դա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով էր, Արմեն Սարգսյանը թույլ չտվեց մինչև վերջ հնչի, միայն փոխանցեց հետևյալը. «Իր ժամանակ ճշգրիտ պատասխան կտամ: Խորհուրդ կտամ նախագահի հայտարարությունները շատ ուշադիր կարդալ, քանի որ ես մասնագիտությամբ ֆիզիկոս և մաթեմատիկոս եմ և ինչ գրում եմ, գրում եմ մաթեմատիկական բանաձևի ճշտությամբ»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ հանրապետականները կարծես թե դժգոհ են Արմեն Սարգսյանի արձագանքից, նախագահն այսպես արձագանքեց. «Ես չեմ եկել նրա համար, որ բոլորը ուրախ լինեն: Ես եկել եմ, որ ծառայեմ մեր երկրին, ժողովրդին և ձեզ»: 


 

Լրահոս

Դիտել ավելին