Կարևոր իրադարձություններ

Մարզերն ակտիվորեն մասնակցել են համապետական մաքրության աշխատանքներին

08 Հունիս, 2019 14:41
Մարզերն ակտիվորեն մասնակցել են համապետական մաքրության աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ մարզերում այսօր՝ համապետական մաքրության օրվա շրջանակում, իրականացվել են աղբահեռացման և բարեկարգման աշխատանքներ: 

«Համայնքների բնակիչների, մարզային, համայնքային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական, առողջապահական հաստատությունների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների, քաղաքացիների մասնակցությամբ մաքրվել ու բարեկարգվել են միջպետական և միջհամայնքային ճանապարհների հարակից տարածքները, կանաչ գոտիները, քաղաքային պուրակներն ու զբոսայգիները, բակերը: 

Պարբերաբար անցկացվող շաբաթօրյակների նպատակը շրջապատի նկատմամբ առավել պատասխանատու և հոգատար վերաբերմունք ձևավորելն է»,- ասված է հաղորդագրությունում: 


 

Լրահոս

Դիտել ավելին