Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Զարեհ Սինանյանը հրաժարական է տվել Գլենդելի քաղաքային խորհրդից, որ Հայաստանում պաշտոն զբաղեցնի

08 Հունիս, 2019 11:24
Զարեհ Սինանյանը հրաժարական է տվել Գլենդելի քաղաքային խորհրդից, որ Հայաստանում պաշտոն զբաղեցնի

Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հունիսի 7-ին հրաժարական է ներկայացրել, որպէսզի կարողանա ՀՀ կառավարության մեջ բարձրաստիճան պաշտն ստանձնել։ Այս մասին հաղորդում է Asbarez.com-ը՝ վկայակոչելով Գլենդելի քաղաքապետարանը:

Նշենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, Սինանյանը զբաղեցնելու է վարչապետին կից Սփյուռքի գլխավոր հանձնակատարի պաշտոնը:

Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյան շնորհակալություն է հայտնել Սինանյանին՝ Գլենդելին մատուցած իր ծառայությունների համար՝ հավելելով, որ այժմ քննարկվում են նրա թափուր մնացած աթոռը լրացնելու հնարավորությունները:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի ատենապետ Ռանի Ղարիբյանն այս առթից հայտնել է, որ հանձնախումբը հաճույքով է աշխատել քաղաքապետական խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ: Հայ Դատի հանձնախումբը նաեւ հպարտ է, որ առաջին ընտրապայքարի օրերից կանգնած է եղել Սինանյանի կողքին:

Նշենք, որ ըստ քաղաքի օրենքների՝ Գլենդելի քաղաքապետական խորհրդի մնացյալ 4 անդամները կարող են խորհրդի նոր անդամ նշանակել կամ արտահերթ ընտրություններ կազմակերպել նոր անդամ ընտրելու համար։ Նշանակումը պետք է կատարվի 30 օրվա ընթացքում, այլապես պետք է 4 ամսվա ընթացքում նոր ընտրություններ կազմակերպել։

Զարեհ Սինանյան առաջին անգամ 2013-ին է ընտրվել Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ եւ վերընտրվել է 2017-ին։ Նա երկու անգամ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը՝ 2014-2015-ին եւ 2018-2019-ին:

Այժմ Սինանյանը  նաեւ Հոլիվուդ-Բըրբանք օդանավակայանի տնօրինության նախագահն է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին