Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Այս տարվա առաջին եռամսյակում իրականացված ուղղակի ներդրումները նվազել են՝ նախորդ տարվա 40.7 մլրդ դրամից դառնալով 3.7 մլրդ դրամ

08 Հունիս, 2019 09:02
«Ժողովուրդ». Այս տարվա առաջին եռամսյակում իրականացված ուղղակի ներդրումները նվազել են՝ նախորդ տարվա 40.7 մլրդ դրամից դառնալով 3.7 մլրդ դրամ

«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում աճել են օտարերկրյա ներդրումները՝ 32.2 մլրդ դրամից դառնալով 47.3 մլրդ դրամ: 

Բայց մյուս կողմից ուղղակի ներդ­րումները նվազել են. եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում իրականացված ուղղակի ներդրումները 40.7 մլրդ դրամ են կազմել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն 3.7 մլրդ դրամ է կազմել: 

Հատկանշական է փաստը, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում իշխանության ղեկին դեռևս ՀՀԿ-ն էր, որի օրոք տնտեսական ցուցանիշները ապահովվում էին հանքարդյունաբերության շնորհիվ: 

Սա նշա­նակում է, որ անցած տարվա առաջին եռամսյակում ներդրումները հիմնականում ուղղված են եղել հան­քարդյունաբերության ոլորտ, միայն 20.6 մլրդ դրամ ուղղակի ներդրում արվել էր Ջերսի օֆշորային կղզուց՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար: 

Հիմա, սակայն, հանքը չի գործում: Նոր իշխանություննե­րի օրոք ՀՀ-ում ավելացել են ՌԴ-ից եկած օտարերկրյա ներդրումները՝ 12.5 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 5.7 մլրդ դրամի դիմաց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին