Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480

  • EUR

    534
    542

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Իրավապահ համակար­գում քննարկում են ՀՔԾ-ի հնարավոր լուծարման հարցը

08 Հունիս, 2019 08:17
«Ժողովուրդ». Իրավապահ համակար­գում քննարկում են ՀՔԾ-ի հնարավոր լուծարման հարցը

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին իրավապահ համակար­գում քննարկումներ են ՀՔԾ-ի հնարավոր լուծարման մասին: 

Մասնավորապես վարկածներ են առաջ քաշվել ստեղծել հակակոռուպցիոն մարմին ու Հատուկ քննչական ծառայությունը լուծարել: Այս իրա­վիճակում հետաքրքիր է՝ ինչպես են դասակարգելու կոռուպցիոն գործերը, քանի որ կոռուպցիան լայնաշերտ երևույթ է: 

Ավելին՝ իրավապահ համակարգում լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում՝ վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին, ասել է, թե այլևս ղեկավար չլինի: 

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՔԾ-ից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ նման տեղեկատվության իրենք չեն տիրապետում, և հորդորեցին տեղեկություննե­րը պարզել նրանցից, ովքեր հայտնել են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին