Կարևոր իրադարձություններ

Չարենցավանում մարդ են վնասազերծում, լսվել է պայթյուն. ժամանել է ՀՀ ոստիկանապետը. Hraparak.am

08 Հունիս, 2019 00:02
Չարենցավանում մարդ են վնասազերծում, լսվել է պայթյուն. ժամանել է ՀՀ ոստիկանապետը. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է, որ այս պահին Չարենցավանում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նրան դիմավորել է Չարենցավանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանը: Hraparak.am-ը զանգահարել է նրան՝ հասկանալու, թե որն է Օսիպյանի՝ այս ժամին հրատապ Չարենցավան ժամանելու առիթը: Իսրայելյանն ասել է, թե ոստիկանապետն իրավունք ունի ոստիկանության ցանկացած տարածքային բաժանմունք այցելել: Հարցին, թե ինչո՞ւ հենց այսօր ու այս ուշ ժամին, Իսրայելանն ասել է, թե «պատահական անցնում էր, այցելեց»:

Ավելի ուշ աղբյուրը Արմեն Իսրայելյանին հանդիպել է արդեն ոստիկանության բաժանմունքի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկաններ են այս պահին հավաքված, անգամ զրահամեքենա կա կանգնած: Hraparak.am-ը տեղեկություն է ստացել, որ ինչ-որ լուրջ դեպք է տեղի ունեցել, դրա համար է Օսիպյանը ժամանել Չարենցավան, և այս պահին նրանք պատրաստվում են օպերացիա իրականացնել, ըստ նախնական տեղեկության՝ մարդ պետք է վնասազերծեն:

Կայքը հարցրել է Իսրայելյանին, թե ինչ է տեղի ունենում, ինչ-որ մա՞րդ եք վնասազերծում, Իսրայելյանը չի ցանկացել այդ պահին պատասխանել՝ նշելով, թե Օսիպյանը սպասում է:

Հարցին՝ ինչ-որ միջոցառո՞ւմ է տեղի ունենում, պատասխանել է. «Դեռ ոչ»: Ապա նստել է մեքենան ու հեռացել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին