Կարևոր իրադարձություններ

Հունիսի 8-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

07 Հունիս, 2019 23:05
Հունիսի 8-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 15:00-ն, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 


 

Լրահոս

Դիտել ավելին