Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ

07 Հունիս, 2019 22:05
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ռուսաստանյան ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ: Վարչապետը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր: Անդրեյ Կոստինը ներկայացրել է Թեղուտի հանքավայրի գործարկման ընթացքը և հետագա անելիքները: 



 

Լրահոս

Դիտել ավելին