Կարևոր իրադարձություններ

Պահանջում են Զախարովայի ներողությունը հայերից ու Փաշինյանից. ինչ է նկատի ունեցել ՌԴ ԱԳՆ խոսնակը

07 Հունիս, 2019 21:20
Հեղինակ՝ Աշոտ Սարգսյան
Պահանջում են Զախարովայի ներողությունը հայերից ու Փաշինյանից. ինչ է նկատի ունեցել ՌԴ ԱԳՆ խոսնակը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքի իր էջում ժամեր առաջ մեջբերել է Նիկոլ Փաշինյանի՝ Պետերբուրգում կայացած ֆորումի ժամանակ ասված ելույթի խոսքերից մի հատված՝ գրելով.

«Նիկոլ Փաշինյանը՝ պիտերյան ֆորումին. «Երբ բոլորը դժգոհ են, հարկավոր է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»»:

Զախարովայի գրառումը բուռն մեկնաբանությունների եւ քննարկումների առիթ է դարձել: Աշխարհի տարբեր ծայրերից ու Հայաստանից մեկնաբանում են ՌԴ ԱԳՆ խոսնակի մեջբերումը՝ մեղադրելով նրան  անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, իր գերատեսչության եւ երկրի անունը սեւացնելու եւ պաշտոնյային ու խոսնակին ոչ հարիր պահվածքի համար:
 
 

Մեկնաբանություններում նշվում է, որ Զախարովան պետերբուրգյան ֆորումի ամբողջ ընթացքից եւ վարչապետի երկար ելույթից ընդամենը 1 տող է հասկացել եւ բացարձակ անտեղի է այն մեջբերելը: Նշվում է նաեւ, որ սա Ռուսաստանի վերաբերմունքն է ժողովրդի կողմից ընտրված վարչապետի նկատմամբ:

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն ի պատասխան Զախարովայի գրառման, ֆեյսբուքի իր էջում եւ խոսնակի գրառման մեկնաբանություններում հայտնել է ֆլեշմոբի մեկնարկի մասին, որով պահանջում են Մարիա Զախարովայից՝ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության ղեկավարի խոսքերը իրոնիայով ներկայացնելու համար, որովհետեւ եղբայրական հայ ժողովրդի նկատմամբ դա չափազանց անհարգալից վերաբերմունք է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին