Կարևոր իրադարձություններ

Չինաստանի նախագահը քիչ էր մնացել՝ ընկներ բեմից Պետերբուրգյան տնտեսական համաժողովի նիստի ավարտից հետո

07 Հունիս, 2019 21:09
Չինաստանի նախագահը քիչ էր մնացել՝ ընկներ բեմից Պետերբուրգյան տնտեսական համաժողովի նիստի ավարտից հետո

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը քիչ էր մնացել, որ ընկներ բեմահարթակից Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի ավարտին հանդիսականների հետ ձեռքսեղմման արարողության ժամանակ:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալության թղթակիցը, վերջին հարցից հետո, քննարկման մասնակիցները վեր են կացել և սկսել զրուցել միմյանց հետ: Սի Ցզինպինը սեղմել է իր գործընկերների ձեռքը, այնուհետև մոտեցել բեմի ծայրին՝ հանդիսականին ողջունելու համար: Նրանցից ոմանք չին ղեկավարին են մեկնել ձեռքը և սմարթֆոնները՝ լուսանկարվելու համար:

Վերջիններիս ողջունելուց հետո Ցզինպինը չափից շատ է թեքվել դեպի բեմի անկյունային մասը, այդ պահին հավասարակշռությունը պահել նրան օգնել են մոտակայքում գտնվող Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:

Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 6-8-ը: Համաժողովի միջոցառումները համախմբված են «Կայուն զարգացման օրակարգ ձևավորելով» նշանաբանի ներքո:  
 

Լրահոս

Դիտել ավելին