Կարևոր իրադարձություններ

Իսկ ո՞վ ասաց, որ մենք միայն մեկ «Իսկանդեր» ունենք. Նիկոլ Փաշինյան

07 Հունիս, 2019 21:04
Իսկ ո՞վ ասաց, որ մենք միայն մեկ «Իսկանդեր» ունենք. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հունիսի 6-ի հանդիպման ընթացքում քննարկել են ռազմական ոլորտում հետագա համագործակցության հարցեր։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե հանդիպման վերաբերյալ հարցազրույցում վարչապետը նշել է, որ Ռուսաստանից «Իսկանդեր» գնելու հարց չի քննարկվել։

«Լրագրողն ինձ հարցրեց՝ արդյո՞ք ես երկրորդ «Իսկանդեր» գնելու ցանկություն ունեմ: Ես պատասխանեցի՝ իսկ ո՞վ ասաց, որ մենք միայն մեկ «Իսկանդեր» ունենք և կարիք ունենք երկրորդի։ Ես ասացի, որ մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք և այլ հարցեր ենք քննարկում։ Մենք քննարկեցինք այդ ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները։ Անշուշտ, Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է Հայաստանի համար, այդ թվում՝ անվտանգության ապահովման տեսանկյունից: Մեր երկրները ՀԱՊԿ անդամներ են, և մենք շատ բան ունենք քննարկելու անվտանգության ոլորտում», ասաց Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին