Կարևոր իրադարձություններ

«Վեոլիա Ջուր»-ն ապօրինի ջրագիծ է հայտնաբերել. ջուրը ստանում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ն

07 Հունիս, 2019 18:52
«Վեոլիա Ջուր»-ն ապօրինի ջրագիծ է հայտնաբերել. ջուրը ստանում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ն

Նուբարաշենի խճուղի թիվ 2 հասցեում օրերս  Վեոլիա Ջուր ՓԲԸ «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի կողմից հայտնաբերվել է 100 մմ տրամագծով ապօրինի ջրագիծ:

«Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ ջուրը ստանում էր ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը:

Այդ մասին Երևանի տարածաշրջանի առևտրային տնօրինության կողմից կազմվել է արձանագրություն, որը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել։ Համաձայն գործող կարգի, կատարվել է նշված հիմնարկի կողմից սպառված ջրի քանակի վերահաշվարկ՝ 91,5 հազար խորանարդ մետր ծավալով, որի դիմաց ենթակա է վճարման մոտ 16,5 մլն դրամ:

Ապօրինի ջրագիծը ապամոնտաժվել է նույն օրը:

 

Լրահոս

Դիտել ավելին