Կարևոր իրադարձություններ

Արամ Սարգսյանը՝ Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին. A1plus.am

07 Հունիս, 2019 18:33
Արամ Սարգսյանը՝ Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին. A1plus.am

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի մեկնաբանի  Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը։ 

Արտակ Զեյնալյանը նախարար նշանակվելուց հետո է կասեցրել  իր անդամակցությունը «Հանրապետություն» կուսակցությանը: Գրում է A1plus.am-ը:

Արամ Սարգսյանը հայտնեց. «Կներեք, բայց ես էլ ձեր նման մամուլից եմ իմացել և մանրամասնություններ չգիտեմ։ Արտակի հետ էլ դեռ չեմ հանդիպել և զերծ կմնամ մեկնաբանություններից։ Արտակը իմ ընկերն է և իր նախարար լինել-չլինելը ոչ մի կապ չունի մեր հարաբերությունների մեջ»:

Արամ Սարգսյանը նաև հավելեց, որ նույնն է նաև ներկայիս իշխանության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարագայում: 

««Հանրապետություն» կուսակցության և իմ մոտեցումները չեն կապվել պարոն Զեյնալյանի նախարար լինելու հանգամանքի հետ»,- եզրափակեց «Հանրապետության» նախագահը:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ է  խոսվում էր Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին՝ «Հանրապետության»՝  դատարանների մուտքերի արգելափակման   հայտարարությունից հետո, որտեղ ասվում էր. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն դրսևորում է իբրև ընդդիմադիր և ձեռնարկում գործողություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունը խոցելի են դարձնում միջազգային հարթակում և ազդելու են պետության հեղինակության վրա՝ կասկածի տակ դնելով ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը»:

Այդ ժամանակ Արտակ Զեյնալյանը նշեց, որ ինքը կասեցրել է կուսակցության անդամակցությունը եւ կապ չունի դրա հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին