Կարևոր իրադարձություններ

Պուտինը Bloomberg-ի խմբագրին առաջարկել է մրցագորգ դուրս գալ. տեսանյութ

07 Հունիս, 2019 17:35
Պուտինը Bloomberg-ի խմբագրին առաջարկել է մրցագորգ դուրս գալ. տեսանյութ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ռինգ դուրս չէր գա Bloomberg գործակալության միջազգային քաղաքականության հարցերով գործադիր խմբագիր Ռոզալինդ Մեթիսոնի հետ, որը թաիլանդական բռնցքամարտով է հետաքրքրվում:

Ինչպես նշում է lenta.ru-ն, փոխարենը ՌԴ նախագահը լրագրողին հրավիրել է ուժերը չափելու ձյուդոյի մրցագորգի վրա:

«Համոզված չեմ, որ կհամարձակվեի Ձեզ հետ ռինգ դուրս գալ»,- ասել է Մեթիսոնը: 

«Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ես ինքս Ձեզ հետ ռինգ դուրս չէի գա՝ ոչ թե նրա համար, որ Դուք կին եք, այլ նրա համար, որ յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի: Ես երբեք բռնցքամարտով չեմ զբաղվել: Իսկ մրցագորգ՝ խնդրեմ, պատրաստ եմ ուժերս չափել»,- ժպիտով պատասխանել է Պուտինը:

ՌԴ նախագահը կատակով հավելել է, որ մրցագորգի վրա ինքն ակնհայտ առավելություն ունի:

 

Լրահոս

Դիտել ավելին