Կարևոր իրադարձություններ

Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ Դավիթ Խաժակյանի բարձրաձայնած միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել. Factor.am

07 Հունիս, 2019 15:13
Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ Դավիթ Խաժակյանի բարձրաձայնած միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել. Factor.am

Այսօր Դավիթ Խաժակյանը տեսաձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ։

«Նախքան այդ հրապարակումը՝ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այնուհետև Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել  ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ,որը նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ , ոստիկանության պետի  հանձնարարությամբ հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ 


 

Լրահոս

Դիտել ավելին