Կարևոր իրադարձություններ

Կան ջանքեր՝ կանխել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հնարավոր համագործակցությունը. Աշոտյան. Factor.am

07 Հունիս, 2019 14:37
Կան ջանքեր՝ կանխել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հնարավոր համագործակցությունը. Աշոտյան. Factor.am

Այդ հանդիպման ժամանակ որևէ քաղաքական օրակարգ չի քննարկվել: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով Factor.am-ի հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն միանում է Ռոբերտ Քոչարյանի ձևավորած ընդդիմադիր բևեռին, քանի որ վերջերս տեղի էր ունեցել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը:

«Այս պահին մեր թիմերի միջև ապագայում համագործակցելու ծրագրեր չկան: ՀՀԿ-ի սատարումը Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է այլ հանգամանքներով, բայց ոչ քաղաքական ապագայի տեսլականով»,- ասաց նա:

Նախագահների հանդիպմանը նախորդել էր Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանում արված մեկ ուշագրավ հայտարարություն. նա, մասնավորապես, ասել էր, որ 2008 թվականին վարչապետն ավելի շատ լիազորություններ ուներ, քան նախագահը, որովհետև վարչապետը խորհրդարանում քաղաքական հենարան ուներ: Արմեն Աշոտյանից հետաքրրքվեցինք՝ ինչո՞ւ հանդիպումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը որոշակի սլաքներ ուղղեց Սերժ Սարգսյանի ուղղությամբ:

«Ջանքերը, որոնք գործադրում են Սերժ Սարգսյանը-Ռոբերտ Քոչարյանը հնարավոր քաղաքական համագործակցությունը կանխելու համար, ես տեսնում եմ: Հիշեցնել տարբեր ցիտատներ՝ տարբեր ժամանակներում միմյանց մասին արված, դա նշանակում է չգիտակցել, որ դրա պատասխանը մեծ է: Հանդիպումը մարդկային էր»,- ասաց Աշոտյանը: 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:Տեսանյութը՝ Factor.am-ի:

 

Լրահոս

Դիտել ավելին