Կարևոր իրադարձություններ

«Զոն նայողների» տեղափոխություն չի եղել

07 Հունիս, 2019 14:05
«Զոն նայողների» տեղափոխություն չի եղել

«Քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողներ» չկան»: Այս մասին Shabat.am-ին հատնեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Մամուլում տեղեկություն էր տարծվել, որ երեկ բոլոր «զոն նայողներին» հավաքել են և տեղափոխել ԱԱԾ շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Ըստ լրատվամիջոցի՝ Արդարադատության նախարարության գործողություններն ուղղված են քրեական ենթամշակույթի դեմ, այդ կերպ փորձում են վերացնել «զոն նայողների» իստիտուտը:

Լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրը նաև հայտնել էր, որ այդ կերպ փորձում են հասկանալ՝ գաղութները կարող են զերծ պահել նրանց ազդեցությունից:

Shabat.am-ը տեղեկությունները ճշտելու նպատակով կապ հաստատեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի հետ:

Վերջինս հերքեց տեղեկությունը և հավելեց, որ «զոն նայողներ», որպես այդպիսին չկան, սակայն բնականոն գործընթաց է. Դատատպարտյալներին ժամանակ առ ժամանակ տեղափոխում են մի ՔԿՀ-ից մյուսը:

Հեղինակ՝ Աննա Ավետիսյան

 

Լրահոս

Դիտել ավելին