Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Պատգամավորը հաստատում է՝ օգնականը մեկնել է գործուղման, բայց ոչ պետության հաշվին

07 Հունիս, 2019 13:47
Պատգամավորը հաստատում է՝ օգնականը մեկնել է գործուղման, բայց ոչ պետության հաշվին

Մամուլը բազմիցս է շրջանառել այն տեղեկությունը, որ ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը  որոշել է, որ  իր օգնականը իր փոխարեն պետք է պատգամավորների հետ մեկնի արտերկիր: Տեղեկատվության համաձայն՝ պատգամավորի օգնականը մի քանի անգամ եղել է գործուղման մեջ։

Հասկանալու համար, թե որքանով է այս լուրը համապատասխանում  իրականությանը, Shabat.am-ը հեռախոսազրույց ունեցավ   Աժ « Իմ քայլը»  խմբակցության  պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հետ:

-Պատգամավորները  մեկնել են Ազգային ժողովի հաշվին, եղել են նաև գլխավոր բժիշկ և բուժհիմնարկի տնօրեն: Նույնիսկ մենք Ազգային ժողովի և պետության հաշվին  չենք գնացել,  իսկ ծախսերը հոգացել է հրավիրող կողմը, իսկ օգնականը եկել է բացառապես իր հաշվին: Ֆինանսավորման և գործուղման հետ  օգնականը ընդհանրապես առնչություն չի ունեցել, և նույնիսկ դելեգացիայի մեջ չի եղել: Այս ամեն  սուտ է և սխալ է գրված:

Իսկ Shabat.am-ի հարցին, թե արդյոք օգնականը տեսարան է ցույց տվել փորձագետների մոտ, Նարեկ Զեյնալյանը ասաց.

- Ոչ մի տեսարան չի եղել, իսկ օրապահիկի հետ կապված  խնդիրներ չեն առաջացել: Ներկա են  եղել    գլխավոր բժիշկներ, առողջապահական ոլորտի մասնագետներ, իրենք ևս ընդգրկվել են  դելեգացիայի մեջ:

Հեղինակ՝ Մանե Փիլիպոսյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին