Կարևոր իրադարձություններ

Դատարանն արձանագրեց՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են

07 Հունիս, 2019 12:58
Դատարանն արձանագրեց՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը դատարանը բավարարեց մասնակի:

Փաստաբանական խմբից հայտնում են, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը բավարարեց մասնակի արձանագրելով՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:

Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու՝ դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով դատարանը բողոքը մերժեց:

 

Լրահոս

Դիտել ավելին