Կարևոր իրադարձություններ

Խոսնակը հերքում է նախարարի հեռանալու մասին լուրերը

07 Հունիս, 2019 11:55
Խոսնակը հերքում է նախարարի հեռանալու մասին լուրերը

Արդեն մի քանի օր է՝ մամուլը գրում է, որ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այլևս չի պաշտոնավարելու, և նրան պետք է փոխարինի իր տեղակալ Կարեն Բրուտյանը: Տեղեկատվության հավաստիությունը ստուգելու նպատակով, Shabat.am-ը զրուցեց Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Աննա Վարդանյանի հետ:

«-Եթե այդպիսի բան լինի մենք բոլորս կիմանանք այդ մասին:  Նախարարը այս պահին էլ խորհրդարանում պատգամավորներին է ներկայացնում պետական բյուջեի մասին կատարողականը »:

Խոսնակը նաև հերքեց այն լուրերը, թե աշխատակիցները դժգոհ են նախարարի պաշտոնավարումից:

Հեղինակ՝ Մանե Փիլիպոսյան

 

Լրահոս

Դիտել ավելին