Կարևոր իրադարձություններ

2018 թվականը պետբյուջեի հարկային եկամուտների հաշվառման մեթոդի առումով հեղափոխական էր. Դավիթ Անանյան

07 Հունիս, 2019 11:30
2018 թվականը պետբյուջեի հարկային եկամուտների հաշվառման մեթոդի առումով հեղափոխական էր. Դավիթ Անանյան

 ԱԺ-ում 2018 թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, որ 2018 թվականը պետական բյուջեի հարկային եկամուտների հաշվառման մեթոդի առումով հեղափոխական էր:

«2018 թվականը՝ նախորդ տարիների համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտների հաշվառման մեթոդի առումով հեղափոխական էր։ 2018-ի հունվարի 1-ից հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ միասնական գանձապետական հաշվի գաղափարը ներմուծվեց, որի լինելու պարագայում 2018 թվականի հունվարի 1-ից սկսած հարկային եկամուտ է համարվում այն բյուջետային ներհոսքը, որն ամրապնդված է հարկային պարտավորություն առաջացնող վարչական ակտով, որը չի եղել նախկինում»,- նշեց Անանյանը։

Ըստ Անանյանի՝  2018 թ-ի համար ծրագրային ցուցանիշը պլանավորված էր 1 տրիլիոն 248,5 մլրդ դրամ, մինչդեռ կառավարության որոշմամբ այդ ցուցանիշը դարձել է 1տրիլիոն 261 մլրդ դրամ։

Դավիթ Անանյանը հայտնեց, որ 2018-ին ՊԵԿ մասով բյուջեի կատարողականը կազմել է 99.7 տոկոս:

 

Լրահոս

Դիտել ավելին