Կարևոր իրադարձություններ

Դուբայում տուրիստական ավտոբուսի վթարի հետեւանքով 17 մարդ է զոհվել

07 Հունիս, 2019 11:08
Դուբայում տուրիստական ավտոբուսի վթարի հետեւանքով 17 մարդ է զոհվել

Դուբայում տուրիստական ավտոբուսի վթարի հետեւանքով 17 մարդ է զոհվել, եւս 9-ը ծանր վնասվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է Thenational-ը: Օմանյան համարանիշերով տուրիստական ավտոբուսը տեղափոխում էր տարբեր ազգությունների պատկանող 31 ուղեւորի: Այն բախվել է մետրոյի կայարանի մոտ տեղադրված ցուցանակին: Պատահարը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան:

Կայքի տեղեկություններով վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վարորդը սխալմամբ մտել է մետրոյի Al Rashidiya կայարան տանող ճանապարհ, որը նախատեսված չէ ավտոբուսների երթեւեկության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին