Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի հանդիպումը

07 Հունիս, 2019 10:46
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հանդիպումը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։ Երկկողմ հանդիպման՝ լրատվամիջոցների համար բաց հատվածում կողմերը ողջունեցին միմյանց, անդրադարձան Հայաստանի և Իսրայելի հարաբերություններին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում է գտնվում աշխատանքային այցով, որտեղ մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես է գալու ելույթով: Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի հայ համայնքի հետ։ Հանդիպումներ են նախատեսված նաև տարբեր երկրների ղեկավարների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը այցի վերջում հանդես կգա մամուլի ասուլիսով: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և այլ պաշտոնատար անձինք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին