Կարևոր իրադարձություններ

Ախալքալաքում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ոստիկանական տեռոր. Արմեն Ավետիսյան

07 Հունիս, 2019 09:31
Ախալքալաքում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ոստիկանական տեռոր. Արմեն Ավետիսյան

«Ժամեր առաջ Ախալքալակում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ոստիկանական տեռոր:

Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացիներին, նրանց հանդեպ կիրառել են ոչ իրավաչափ ու անհամաչափ ուժ»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ջավախք» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության են ենթարկվել նաև միջադեպին ներկա կանայք և անչափահաս երեխա: Լկտիացած ոստիկաններից մեկը նույնիսկ զենք է պարզել կանանցից մեկի գլխին:

Այս զազրելի միջադեպին պետք է անհապաղ տալ իրավական գնահատական և իրենց լիազորությունների սահմանները ակնհայտ անցած ոստիկանները պետք պատժվեն օրենքի անբողջ խստությամբ»,-գրել է Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքիԱզատության փողոցի սկզբնամասում: Տեսանյութերում երևում է, ինչպես ճանապարհային շրջիկ ոստիկանները ձերբակալում երկու բնակչի: 

 

Լրահոս

Դիտել ավելին