Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». «Ես մեկնում եմ թոշակի, ոչ թե գնում եմ». դատավորները պայման ունեն

07 Հունիս, 2019 09:09
«Ժողովուրդ». «Ես մեկնում եմ թոշակի, ոչ թե գնում եմ». դատավորները պայման ունեն

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում ակտիվ քննարկումներ են սկսվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` շուրջ 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող, ինչպես նաեւ մեկ տարի անց թոշակի մեկնող դատավորները քննարկել են, թե որքանո՞վ է արդարացի իրենց վեթինգի ենթարկելը: Ավելին` կարծիք են հայտնել, թե տարիներ շարունակ աշխատելով դատական համակարգում` արդա՞ր է, արդյոք, նոր քննություն անցնելը:

Թոշակի գնացող դատավորների թվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ես մեկնում եմ թոշակի, բայց ես մեկնում եմ, ոչ թե գնում եմ այնպես, որ ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ, այլ հակառակը` ես շատ մտահոգված եմ գնում, մտահոգված իմ ընկերների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին