Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Կվերագործարկվի՞ Թեղուտի հանքավայրը. գործընթացը դեռևս «փխրուն» փուլում է

07 Հունիս, 2019 08:03
«Փաստ». Կվերագործարկվի՞ Թեղուտի հանքավայրը. գործընթացը դեռևս «փխրուն» փուլում է

«Փաստը» գրում է.

«Ինչպես հայտնի է, բավական բարդ իրավիճակում է գտնվում ՀՀ հանքարդյունաբերության ոլորտը, որտեղ, ըստ ԱՎԿ պաշտոնական տվյալների, ակնհայտ նահանջ ունենք մշակման և արտահանման ծավալների հետ կապված: 

Միանշանակ սա ուղղակի ազդեցություն է ունենում տնտեսական ցուցանիշների և ընդհանուր ՀՆԱ-ի ծավալնե­րի վրա: Վերջին մեկ ամսվա ընթացքում իր նախնական աշխա­տանքներն է վերսկսել «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը հայաստանյան հանքարդյունաբերության լոկոմոտիվներից մեկն է: 

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այս վերագործարկումը դեռևս շատ «փխրուն» փուլում է, և հայտնի չէ, թե ինչ ժամկետով և ծավալներով կաշխատի ընկերությունը: 

Թերթը պարզել է, որ ար­դեն սկսել են աշխատանքի ընդունման գործընթացը, բայց ռուս սե­փականատերերը նախօրոք հայտարարել են, որ աշխատակիցների թիվը չի անցնելու 1000-ը՝ նախկին 1400-ի փոխարեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին