Կարևոր իրադարձություններ

Որտե՞ղ է նախընտրում հանգստանալ հայ հանրությունը

06 Հունիս, 2019 21:12
Որտե՞ղ է նախընտրում հանգստանալ հայ հանրությունը

Ի՞նչը կարող է ավելի գրավիչ լինել, քան ծովափնյա հանգիստը արտերկրում: Վերջին տարիներին հանգստի այս տեսակը ավելի տարածված է դարձել: Տարատեսակ և բազմաթիվ առաջարկների առկայությունը այս հանգիստը հասանելի է դարձնում թե՛  թանկ, թե՛ մատչելի հանգիստը նախընտրող զբոսաշրջիկների համար: 

Եվ այսպես, ու՞ր մեկնել 2019-ի ամռանը:  Shabat.am-ը հեռախոսազրույց ունեցավ «Գո թրեվլ»տուրիստական գործակալության մենեջեր  Արփինե Դեմիրճյանի հետ, պարզելու համար թե այս տարի, որ  տարբերակներն են առավել նախընտրելի հանգստի համար:

 -Նախընտրելի տարբերակներ շատ կան, որտեղ կարելի է անցկացնել հանգիստը, բայց  այս տարի առավել նախընտրում են հանգիստ անցկացնել  Եգիպտոսում  և Հունաստանում:Հանգստացողների թիվը անցած տարիների համեմատ բավականին աճել է,- նշում է Արփինե Դեմիրճյանը:

 Հայաստանում գործունեություն ծավալող զբոսաշրջային կազմակերպություններն արդեն իրենց առաջարկությունները ողողում են ամենատարբեր ու գայթակղիչ գովազդներով: Բայց հայաստանցիների  համար  առավել հարմար է հանգստանալ օրինակ Վրաստանում,  քան թե Ծաղկաձորում, քանի որ այնտեղ հանգստի կազմակերպումը տասնապատիկ թանկ է:

Ծանոթանալով տարբեր զբոսաշրջային կազմակերպությունների սահմանած սակագներին՝ պարզեցինք, որ Քոբուլեթիում 9-օրյա ամենաթանկ հանգիստն արժե 70 հազար, իսկ Ծաղկաձորում` 120 հազար դրամ: Այս մեկ համեմատությունն էլ բավական է` համոզվելու համար, որ հայաստանյան հանգստի տները շատ ավելի մտահոգված են գերշահույթ ստանալու խնդրով` այսպես մեզանում հետընթաց արձանագրելով և հայաստանցիներին ստիպելով հարստացնել մեկ այլ երկրի բյուջե: Գները շատ ավելի թանկ են Սևանա լճի մերձակայքում գտնվող զբոսաշրջային հանգրվաններում և հանգստյան տներում, որոնց տերերը երբեմն չեն բավարարում անգամ կենցաղային տարրական պահանջները, հոգ չեն տանում, որ հանգստացողները հաջորդ անգամ ևս ցանկություն ունենան հանգստանալու նույն վայրում:

Հեղինակ՝ Մանե Փիլիպոսյան

 

Լրահոս

Դիտել ավելին