Կարևոր իրադարձություններ

Հեռուստասերիալի ազդեցության ներքո 19-ամյա աղջիկը բեմադրել է իր և եղբոր աղջկա առևանգումը

06 Հունիս, 2019 21:04
Հեռուստասերիալի ազդեցության ներքո 19-ամյա աղջիկը բեմադրել է իր և եղբոր աղջկա առևանգումը

19-ամյա հայուհին բեմադրել է իր և եղբոր աղջկա առևանգումը: 3-րդ կուրսի ուսանողուհին խոստավանական ցուցմունքում նշել է, որ նպատակը ծնողներին օգնելն ու ընտանիքի սոցիալական վիճակը ապահովելն է եղել: Քննչական կոմիտեի պաշտոնական տվյալներով:

Էրբունի վարչական շրջանի ուսանողուհին եղբոր աղջկա ուղեկցությամբ տանից դուրս է եկել՝ զբոսնելու նպատակով: Քիչ անց Ֆեյսբուք սոցիալակն ցանցի միջով կապնվել է մոր և եղբոր հետ և պահանջել 1մլն դրամ գումար իր և եղբոր աղջկա կյանքի համար՝ պահանջելով ոստիկանություն չդիմել:

Ծնողները գումար են խնդրել բարեկամուհուց և փոխանցել աղջկա IDram հաշվին: 3 ժամ անց աղջիկը վերադարձել է տուն, որից հետո ոստիկանությունում սուտ ցուցմունք է տվել, որ անհայտ անձը 2019 թվականի մայիսի 8-ին դանակի սպառնալիքներով Երեւան քաղաքի Արցախի փողոցի շենքերից մեկի մուտքում հանելով իր բլուզը, կիսամերկ վիճակում նկարել է իրեն, ապա ճշտել համացանցում ունեցած իր կայքերի գաղտնաբառերը եւ իր կիսամերկ լուսանկարները հրապարակելու ու իր հարազատներին վնասելու սպառնալիքով հարկադրել է վերցնել եղբոր երեքամյա դստերն ու դուրս գալ տնից, ում պահանջը կատարելով եղբոր դստեր հետ միասին գնացել է այգի։

Ըստ 19-ամյա ուսանողուհու հաղորդմամբ՝ այգում գտնվելու ընթացքում, իբր հեռախոսով հետեւել է, թե ինչպես է անհայտ անձը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ իրեն պատկանող «մեսենջեր» հավելվածի միջոցով իր անունից նամակագրություն վարել մոր եւ եղբոր հետ, վերջիններիս տեղեկացրել իրենց առեւանգման մասին եւ որպես ազատման փրկագին պահանջել 1.000.000 ՀՀ դրամ` սպառնալով, որ գումարը չտալու դեպքում այլեւս չեն տեսնի իրենց: Աղջիկը միաժամանակ նշել է, որ իրեն ահաբեկած անձի պահանջով, իր հարազատների կողմից IDram վճարային համակարգով իր հաշվեհամարին ուղարկված գումարից կանխիկացրել է 600.000 ՀՀ դրամ եւ այն թողել նշված անձի մատնանշած տաքսի ավտոմեքենայում, ապա եղբոր դստեր հետ միասին վերադարձել տուն: Քննչական գործողությունների արդյուքում պարզվել է, որ Երևանի բնակչուհու մատնանշած հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  3-րդ կուրսի ուսանողուհին, ակնկալելով բարելավել ընտանիքի ֆինանսական վիճակը, գտնվելով հեռուստասերիալի ազդեցության ներքո, որում ինչ-որ մեկին առեւանգել են եւ պահանջել փրկագին, որոշել է նման բան կազմակերպել, որպեսզի ծնողները դիմեն որեւէ մեկին՝ պարտքով գումար տալու խնդրով, իսկ այն ստանալուց հետո, գումարը  տրամադրել ծնողներին՝ բացատրելով, որ անցել է աշխատանքի։Մի քանի օր անց, տեղեկանելով, որ մայրը ոսկեղենն է գրավադրել՝ պարտքով վերցված գումարը վերադարձնելու նպատակով, պատմել է ողջ եղելությունը, մորը տվել 600.000 ՀՀ դրամն ու նրա հետ միասին կանխիկացրել հաշվեհամարին մնացած 220.000 ՀՀ դրամը: 

Հեղինակ՝ Աննա Ավետիսյան

 

Լրահոս

Դիտել ավելին