Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,32
    7,52

Կարևոր իրադարձություններ

 

Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ

06 Հունիս, 2019 19:53
Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հունիսի 6-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ: Անդրանիկ Քոչարյանը բարձր է գնահատել կազմակերպության առաքելությունը եւ հույս հայտնել, որ հետագա համագործակցությունը կլինի առավել արդյունավետ:

Պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաջնահերթ նպատակներն են ՀՀ իշխանություններին սատարելը հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց խնդիրների հիմնահարցում, ազատազրկվածներին այցելելը, նրանց հայրենադարձման ու տեղափոխության հարցում օժանդակություն ցույց տալը, իշխանություններին խրախուսելը միջազգային մարդասիրական իրավունքի պայմանագրերի վավերացման եւ ազգային օրենսդրությունում դրանց դրույթների ներառման ու կիրարկման գործում: Քլեր Մեյթրոն եւս կարեւորել է համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով ականապատված տարածքներից տուժածներին, անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն վերաբերող հարցեր: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին