Կարևոր իրադարձություններ

Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը

06 Հունիս, 2019 19:15
Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կոնստանտինյան» պալատում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբհանդիպման սկզբում տեղի ունեցավ երկու երկրների առաջնորդների ձեռքսեղմման և արարողակարգային լուսանկարահանման արարողությունը։

«Ես շատ ուրախ եմ ողջունել ձեզ ևս մեկ անգամայս անգամ՝ Պետերբուրգում։ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը լավ հարթակ է գործընկերների հետ հանդիպելուտնտեսական օրակարգի հարցեր քննարկելու։ Կարիք չկա երկկողմ հարցեր քննարկելմենք դա անում ենք պարբերաբար։ Ռուսաստանն առևտրաշրջանառության առումով և շատ այլ հարցերում Հայաստանի առաջատար գործընկերն էինչը խոսում է մեր երկու երկրների լավ հարաբերություններ մասին»,- նշեց Պուտինը։

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հայտնեցոր ևս ուրախ է հերթական հանդիպման համար։ «Շատ ուրախ եմ նորից հանդիպել ձեզ հետ Սանկտ Պետերբուրգում։ Վերջին անգամ մենք հանդիպել ենք Նուր-Սուլթանումիսկ առաջին անգամ՝ մեկ տարի առաջև այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել։ Մեր հարաբերությունները զարգանում են կայուն։ Մենք ակտիվ համագործակցում ենք ոչ միայն երկկողմայլ նաև ԵԱՏՄ-իԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Շատ ուրախ եմոր այս ուղղություններով հնարավորություն ունենք ամբողջովին զարգացնել մեր հարաբերությունները։ Ապրիլ ամսին մեր երկրի տնտեսական աճի ցուցանիշը 9.2% է կազմել. սա լավ ցուցանիշ է ոչ միայն Հայաստանիայլև ԵԱՏՄ-ի համարորովհետև մեր տնտեսական ցուցանիշները մեծ մասամբ կախված են ԵԱՏՄ-ում մեր համագործակցությունից։ Այս տարի բավական լավ աճ ունենք նաև Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվերի առումով։ Այսօր բոլոր տուրիստական շրջաններում կարելի է լսել ռուսաց լեզուն։ Ես ռուս զբոսաշրջիկներին հարցնում եմթե ինչպես են իրենք զգում Հայաստանումնրանք պատասխանում ենոր Հայաստանում իրենց լավ են զգումև ակնհայտ էոր շատ ու շատ ռուս զբոսաշրջիկներ են շարունակելու գալ Հայաստանև այսպիսի շփումները կարող են նպաստել մեր քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին