Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահի աշխատակազմում եղած օդանավը անհատույց կտրամադրվի ուսանողներին

06 Հունիս, 2019 17:44
ՀՀ նախագահի աշխատակազմում եղած օդանավը անհատույց կտրամադրվի ուսանողներին

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության  տակ գտնվող 350 000 000 ՀՀ դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով «ՏՈՒ 134Ա ԵԿ-65072» օդանավը ուսումնավարժանքներ իրականացնելու նպատակով անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվեց «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

Գործադիրի այս որոշումը կնպաստի ավիացիոն կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացին, ինչպես նաև ապագայում նոր ուսանողների քանակի և նոր մասնագիտությունների ավելացմանը:

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվեց որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, ՓԲԸ-ի հետ կնքել օդանավի անհատույց օգտագործման պայմանագիր: Նշենք, որ «ՏՈՒ 134Ա ԵԿ-65072» օդանավը ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում էր գրանցված։ 

 

Լրահոս

Դիտել ավելին